Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման պատվիրատուն հայտնի է:
«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- ասաց նա և միևնույն ժամանակ նշեց, որ չի հայտնի, թե ով է պատվիրատուն: