Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում կենսաթոշակների չափերի անհամաչափությունը հաղթահարելը։
2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ է ստանում 638 անձ, կենսաթոշակի միջին չափը 344․000 դրամ է: Առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի միջին չափն ավելի բարձր է, մասնավորապես` Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի միջն չափը կազմում է 670․000 դրամ, դատավորներինը` 522․000 դրամ, դատախազներինը` 384․000 դրամ, քննչական ծառայության ծառայողներինը` 441․000 դրամ և այլն:
Հաշվի առնելով, որ աշխատանքային կենսաթոշակների միջին չափը, 35 տարվա ստաժի «ստաժի միջին չափի» առկայության դեպքում կազմում է 41625 դրամ, իսկ մոտ 17․000 կենսաթոշակառու ստանում է պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կենսաթոշակ, նպատակահարմար է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ ստացողների համար սահմանել կենսաթոշակի առավելագույն չափ` մեղմելու համար կենսաթոշակների չափերի անհամաչափությունը:
Հաշվի առնելով վերը նշվածները և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ։
Առաջարկվում է առավելագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող ավել լինել Կառավարության սահմանած առավելագույն կենսաթոշակի չափից։
Նախագիծն ընդունվելու դեպքում, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը կսահմանի առավելագույն կենսաթոշակի չափ, որից ավել չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։
Ըստ այդմ, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող ավել լինել Կառավարության սահմանած առավելագույն կենսաթոշակի չափից։