Հանրային խորհուրդը 15 հանձնաժողովներին անդամակցելու վերաբերյալ հայտարարություն է տարածել

Հանրային խորհուրդը 15 հանձնաժողովներին անդամակցելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամները, համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, նախաձեռնում են ՀԽ 15 հանձնաժողովների ձևավորումը, որից հետո հանձնաժողովներում ընդգրկված անդամները ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովի նախագահ:
Հանձնաժողովների նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար:
Կից ներկայացվում է Հանրային խորհրդի հանձնաժողովների ցանկը:

Հանձնաժողովները ձևավորելու նպատակով
ԴԻՄՈՒՄ ԵՆՔ`
1. տեղական ինքնակառավարման մարմիններին,
2. համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին,
3. հայրենակցական և ստեղծագործական միություններին,
4. երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին,
5. զանգվածային լրատվության միջոցներին,
6. վետերանների միություններին,
7. գիտակրթական կազմակերպություններին,
8. սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին,
9. կրոնական կազմակերպություններին,
10. սփյուռքի կառույցներին,
11. քաղաքացիական հասարակության այլ կառույցներին`

Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում (սույն հայտարարությանը կից ներկայացված) ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով դիմումատուն պետք է ներկայացնի՝

1. Դիմում-երաշխավորագիր կազմակերպության ղեկավարի կողմից, որի մեջ նշվում է առաջադրվող ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանունը, համապատասխան հանձնաժողովը, ամբողջությամբ գրվում է կազմակերպության անվանումը, իրավաբանական անձի տեսակը, գործունեության ոլորտները, հասցեն, հեռախոսահամարը: Դիմումը պետք է լինի կնքված, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից` ներառյալ դիմումի օրը, ամսաթիվն ու տարեթիվը:
2. Ինքնակենսագրություն (ռեզյումե):

3. Հայտարարություն դիմումատուի կողմից, որ ծանոթ է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքին, իսկ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում համաձայն է նշանակվել Հանրային խորհրդի անդամ:

4. Անձնագրի պատճեն:
Փաստաթղթերը ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-17:00-ը հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, Կառավարական տուն, 1:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 8 -ը ներառյալ:
ՀՀ Հանրային խորհուրդ
Հեռախոս` (010 ) 515977
Էլ. փոստ` [email protected]»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել