Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նորա Առուստամյանի, Վահե Էնֆիաջյանի, Հակոբ Նազարյանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Արգամ Աբրահամյանի, Իվետա Տոնոյանի և Շաքե Իսայանի ներկայացրած նախագիծը՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Նրանք առաջարկում են օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության»: