14 պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն են ստորագրել

Ազգային ժողովի 14 պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Հայտարարության մեջ պատգամավորները հայտնել են.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Ներկայացնում ենք այդ պատգամավորների ցանկը՝

1. Աշոտ Արսենյան

2. Ալիկ Սարգսյան

3. Արտակ Սարգսյան

4. Արման Սահակյան

5. Տաճատ Վարդապետյան

6. Հակոբ Գառնիկի Հակոբյան

7. Շիրակ Թորոսյան

8. Կնյազ Հասանով

9. Արսեն Միխայլով

10. Հարություն Կարապողոսյան

11. Սամվել Ալեքսանյան

12. Նահապետ Գեւորգյան

13. Արայիկ Գրիգորյան

14. Իշխան Զաքարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել