Ճանապարհային երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. հոկտեմբերի 10-ից Մ-5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Թաիրով գյուղի հատվածում (Իսակովի պողոտա)՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող տեղամասում, կկազմակերպվի լուսացույցային կարգավորմամբ խաչմերուկ:
Էջմիածին քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան նշված խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթևեկել դեպի բեռնային համալիր, իսկ Երևան քաղաքի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները՝ կատարել հետադարձ, որի համար երկու ուղղությամբ էլ առկա են առանձնացված գոտիներ: Բեռնային համալիրի կողմից դուրս եկեղ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել և աջ (դեպի Երևան), և ձախ (դեպի Էջմիածին) ուղղություններով: