Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը առավոտյան առաջին ընթերցմամբ ընդունվել է:
Այժմ այն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 62 կողմ, 1 դեմ ձայներով:
Նշենք, որ նախագիծը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու հետ:
Այս որոշման ընդունման դեպքում հոկտեմբերի 11-ը և 12-ը կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր: