Ազգային ժողովը որոշում է հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային հայտարարելու մասին հարցը

Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ։

Օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը առավոտյան առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Այժմ նախագծի երկրորդ ընթերցումն է։ Պատգամավորները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց առաջարկությունները:

Նշենք, որ նախագիծը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու հետ:

Այս որոշման ընդունման դեպքում հոկտեմբերի 11-ը և 12-ը կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր:

https://www.facebook.com/Iravabannet/videos/2386832531561552/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել