Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը

Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Որոշման նախագիծը Ազգային ժողովին ներկայացրեց ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը, ով նշեց, որ Կառավարությունն առաջարկում է  նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Երկրորդ ընթերցումը նախատեսվում է այսօր՝ ժամը 18։00-ին։

Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելն ու որոշումն ընդունելոը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային դարձնելու հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել