Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստին քննարկում էր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։ Սա պայմանավորված էր հոկտեմբերի 11-ը և 12-ը ոչ աշխատանքային օրեր հայտարարելու հարցով, քանի որ նշված օրերին Հայաստանում տեղի են ունենալու Ֆրանկոֆոնիայի օրերի հետ կապված միջոցառումները։
Արմեն Աշոտյանը արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին հարց ուղեց միջոցառման ֆինանսավորման և Ազգային ժողովի ներուժի ներգրավվածության մասին։
Մանրամասները՝ տեսանյութերում