Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցն է

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։

Նշենք, որ նախագիծը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու հետ:

Այս որոշման ընդունման դեպքում հոկտեմբերի 11-ը և 12-ը կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել