Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 11-14-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 31-րդ լիագումար նիստին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 21-25-ը ներառյալ Անդորրա լա Վեյլա (Անդորրայի Իշխանություն) կգործուղվի ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 23-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Միհրան Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Նորա Առուստամյանը, Ռուզաննա Առաքելյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը: