Իրավաբան.net-ը ներկայացնում է համաներման մասին օրենքի նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը՝ Ազգային ժողովում:
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի համաձայն՝
1. Համաներման մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է Կառավարությանը:
2. Համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի փակ նիստում:
3. Իրավասու մշտական հանձնաժողովի եզրակացության ներկայացման ժամկետի լրանալուց հետո համաներման մասին օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում:
4. Համաներման մասին օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում կամ Ազգային ժողովում կարող է քվեարկության դրվել միայն Կառավարության համար ընդունելի ուղղումներով:
5. Համաներման մասին օրենքն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: