Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց, որ ընդունել է ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնելու՝ վարչապետի առաջարկը:
Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը միակ ՀՀԿ-ական պատգամավորն էր, որը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ առաջին առաջադրման ժամանակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը նախագահին էր ներկայացրել ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական նախարարներին պաշտոնից ազատելու առաջարկ, որը ժամեր անց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համապատասխան հրամանագրերով հաստատեց: