Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում. վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյան

Այսօր` հոկտեմբերի-ին, կառավարության նիստից հետո, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ներդրումների և արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջև կապին:

Գասպարյանը նշեց, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում։

«Օգոստոսին և սեպտեմբերին մեր գրասենյակ են այցելել բազմաթիվ ներդրողներ` աշխարհի տարբեր անկյուններից, նրանք շատ դրական են ընդունում Հայաստանում կատարված քաղաքական փոփոխությունները: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդի պահանջն են, բացարձակապես կապ չունեն ներդրողների հետ»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, թե գրեթե բոլոր գործարարներն ու ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի պլանավորեն իրենց անելիքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել