Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը նշել է, որ կառավարությունն այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: «Այն մենք կքննարկենք դռփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում քննարկումը պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարության նիստում դռնբաց քննարկվի, հետո ԱԺ հանձնաժողովի նիստում՝ դռնփակ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: