«Ցավալի է, որ քաղաքացիները չգիտեն այս ծառայության մասին». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը քննարկում է որոշման նախագիծ, որով առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը:

Նախագծի ընդունմամբ կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը և ներկայումս գործող 9 օպերատորներից բացի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցավալի է, որ քաղաքացիները չգիտեն այս հնարավորության մասին:

Նշենք, որ օպերատորն իրեն լիազորված բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ապահովում է դիմողի նույնականացումը.

2) ապահովում է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձումը.

3) ապահովում է մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, փոխադրումը և հանձնումն իրավասու մարմնին.

4) դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում դիմողին առաջարկում է համալրել դրանք.

5) անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումն ապահովելու նպատակով.

6) ապահովում է վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի հանձնումը դիմողին:

 Տեսանյութը՝ արդարադատության նախարարության
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել