Դաշնակցությունը հետ է կանչում իր նախարարներին

Հաշվի առնելով ներկայիս լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը, ՀՅԴաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։

Այս մասին Yerkirmedia.am-ին ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։ Նշենք, որ ՀՅԴ-ն կառավարությունում ունի երկու նախարարական պորտֆել՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: ՀՅԴ-ն ունի նաեւ մարզպետի պաշտոններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել