Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10187 դիմում և գրություն: Սեպտեմբեր ամսվա ընթացքում դիմումների և գրությունների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 2035-ով:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 42 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2037 հեռախոսազանգի: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված բողոքների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 47-ով, իսկ թեժ գծով ստացված զանգերի թիվը՝ համապատասխանաբար 521-ով:
2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 8603 քաղաքացի: Նշված ժամկետում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների մոտ իրականացվել է նաև 5 քաղաքացու ընդունելություն: