Ծրագրերի պատասխանատուի թափուր հաստիք՝ Հայաստանի համայնքների միությունում

Հայաստանի համայնքների միությունը հիմնադրվել է 1997թ.-ին` Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծումից անմիջապես հետո: Միության նպատակներն են տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին համաձայն, իր անդամ համայնքների շահերի պաշտպանությունը, տեղական ընտրված ներկայացուցիչների կարողությունների զարգացումը, ինչպես նաև ասոցիացիաների միջև համագործակցության խթանումը:  Միությանն անդամակցում են Հայաստանի բոլոր համայնքները:

Նպատակը

Ծրագրերի (ֆոնդհայթայթման) պատասխանատուն պատասխանատու է լինելու Միության կանոնադրական նպատակներից բխող ծրագրերի առաջարկների նախագծման, ինչպես նաև այլ աղբյուրներից ֆոնդհայթայթում իրականացնելու համար:  

Հիմնական պարտականությունները

  • Խորհրդատվություն
      • Պարբերաբար կազմակերպել և վարել ֆոնդհայթայթման թեմայով խորհրդատվություն և դասընթացներ համայնքների համար:  
      • Հետաքրքրված համայնքների հետ՝ համայնքների համար մշակել կոնկրետ ծրագրերի առաջարկներ:
  • Ծրագրերի առաջարկների մշակում
      • Հետևել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր դոնոր կազմակերպությունների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու հայտարարություններին:
      • Ըստ ներկայացված չափորոշիչների կազմել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ , ներառյալ` աշխատանքային պլան, տրամաբանական աղյուսակ և ցուցիչներ)՝ Միության ղեկավարության հետ խորհդրակցելու և քարտուղարկության մյուս անդամներից համապատասխան տվյալներ ստանալու միջոցով,
      • Վարել նամակագրություն հնարավոր դոնորների հետ, հնարավոր դոնորներին ներկայացնել Միության մասին հավելյալ փաստաթղեր:
  • Ծրագրերի կառավարման
    • Կազմել ֆինանսավորում ստացած ծրագրերի բովանդակային և ծրագրային հաշվետվությունները՝ տվյալներ հավաքագրելով քարտուղարության համապատասխան մյուս աշխատակիցներից;
    • Իրականացվող ծրագրերի շրջանակում  կազմակերպել անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացը:
    • Անհրաժեշտության դեպքում հետևել ծրագրերի և դրա հիմնական գործողությունների իրականացման ընթացքին, եթե ծրագիրը փոքր է և հավելյալ աշխատակիցներ չեն ներգրավվել այն իրականացնելու համար:

Պահանջվող որակավորում

  1. Համապատասխան կրթություն, ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կառավարման ոլորտում:
  2. Տարբեր դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան ծրագրերի առաջարկներ մշակելու կարողություն և համապատասխան փորձ, այդ թվում նաև անգլերենով:
  3. Ֆոնդհայթայթման դասընթացներ կազմակերպելու փորձ:
  4. Դոնորների հետ հարաբերություններ պահպանելու գերազանց հմտություն:
  5. Բազմաբնույթ պարտականություններ կատարելու, նախաձեռնություն ցուցաբերելու և սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
  6. Գրավոր և բանավոր հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
  7. Հայաստանի համայնքների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը ցանկալի է:

Աշխատավարձը

Պայմանագրային (կսահմանվի անհատական որակաորման և անհատական բանակցությունների արդյունքում)

Դիմումների ներկայացման ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց դիմումները, ներառյալ.

  1. Ինքնակենսագրությունը (CV)` նշելով նման առաջադրանքներում ունեցած փորձը:
  2. Հետաքրքրվածության նամակ` նշելով նման առաջադրանքներում ունեցած փորձը:

Ընտրությունը

Ներկայացված հայտերի հիման վրա ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի։ Կտեղեկացվեն միայն 1-ին փուլով ընտրվածները։

Ցանկացողները կարող են ուղարկել դիմումները [email protected]  էլ. hասցեով:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 7-ը (մինչև օրվա ավարտը), 2018թ:     

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել