Հոդվածը արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը. Դավիթ Անանյանը հերքում է

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը գրում է, որ Polotik.am լրատվական կայքի հոդվածը այն մասին, թե նա ցանկացել է 350 միլիոնի գործարք կնքել իր մտերիմների հետ, զրպարտություն է.

«Այն իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հետևաբար, լրատվամիջոցից պահանջում եմ պաշտոնական հերքում։ Միաժամանակ, իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ սույն հրապարակումը կարող է իր մեջ պարունակել սուտ մատնության հատկանիշներ, հետևաբար, կարծում եմ, որ իրավապահ մարմինները ևս այս հրապարակման առումով ունեն անելիքներ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել