Ցողիկ Գրիգորյանը նշանակվել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոցի տնօրեն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը նոր որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ  կետով, հիմք ընդունելով «Երևանի Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2018թ. սեպտեմբերի 11-ի նիստի հ.2 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝  13.09.2018թ.  h.12/13 զեկուցագիրը`

1.«Երևանի  Գարեգին Նժդեհի անվան հ.161 հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Ցողիկ Գուրգենի Գրիգորյանի  հետ  2018 թվականի սեպտեմբերի 20-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /20.09.2018թ.–20.09.2023թ./` ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել