Կառավարությունը որոշում կընդունի 9 մարզի գումար հատկացնելու մասին

Կառավարության հերթական նիստին՝ սեպտեմբերի 27-ին գործադիրի անդամները որոշում կընդունեն  Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզպետարաններին գումար տրամադրելու մասին։

Գորադիրի անդամներին որոշման նախագիծը կներկայացի տարածքային կառավարման և զարգացման նախարար նախարար Սուրեն Պապիկյանը։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-ն որոշման 4.5-րդ կետի դրույթների համաձայն` 2018 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 220 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 153-ը: Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները:

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

ՀՀ 16 համայնքների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 33 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրությունները:   Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 119 միլիոն 856 հազար 318 ՀՀ դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 911 միլիոն 423 հազար 316 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 421 միլիոն 235 հազար 378 ՀՀ դրամ:

Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայումս ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջանում:

Այսպիսով,

  1. Արագածոտնի մարզպետարանին կտրամարվի 61 միլիոն 816 հազար դրամ,
  2. Գեղարքունիքի մարզպետարանին՝ 58 միլիոն 273 հազար դրամ,
  3. Վայոց ձորի մարզպետարանին՝ 34 միլիոն 545 հազար դրամ,
  4. Արմավիրի մարզպետարանին՝ 3 միլիոն 519 հազար դրամ,
  5. Արարատի մարզպետարանին՝ 2 միլիոն 858 հազար դրամ,
  6. Կոտայքի մարզպետարանին՝ 54 միլիոն 235 հազար դրամ,
  7. Լոռու մարզպետարանին՝ 39 միլիոն 936 հազար դրամ,
  8. Սյունիքի մարզպետարանին՝ 134 միլիոն 407 հազար դրամ,
  9. Շիրակի մարզպետարանին՝ 31 միլիոն 645 հազար դրամ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել