Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ վճռաբեկ բողոքները

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները՝ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի հայտարարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել