Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 25-ին, ժամը 14.30-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ»-ի դիմաց հայտնաբերվել և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայություն է ներկայացվել դատապարտյալ 1992 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Մարգարիտա Հ.-ն 2018թ. մարտի 21-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-մասի 1-ին կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: