Իրավաբան.net-ի ձեռքում է հայտնվել Երևանի քաղաքապետարանի, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի և «Լոկատոր»-ի միջև կնքված պայմանագիրն ամբողջությամբ:
Ըստ այդ պայմանագրում նշված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի`մեկ ավտոկայանատեղիի (անկախ դրանում ընդգրկվող տրանսպորտային միջոցների տեղերի քանակից) պարտադիր կահավորումը «Փարկինգ Սիթի Սերվիսն» ու «Լոկատորը» պարտավորվում են իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում: Կահավորումը պետք է իրականացվի փուլ առ փուլ, իսկ ավտոկայանատեղերի կահավորման վայրերի առաջնահերթության իրականացումը պետք է համաձայնեցվի պատվիրատուի հետ:
1-ին փուլով կահավորվելու է ոչ պակաս 10000 ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված ավոտակայանատեղիներ, որի իրականացման համար ժամկետը պետք է լինի ոչ ավելի, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հաշվարկված 7 ամիս:
2-րդ փուլով, որը կավարտվի առաջին փուլի ավարտից 8 ամիս հետո, պետք է կահավորվի ոչ պակաս 10000 ավտոկայանատեղի: Նոր ավտոկայանատեղեր ստեղծելու կարիք առաջանալու դեպքում կահավորումն իրականացվելու է ըստ պատվիրատուի հետ համաձայնեցված ժամանակացույցի: