Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների  շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ:

 Կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին և ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Երկրի վարչապետը կարևորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը և սցենարային իրավիճակից բխող զեկույցները լսելուց հետո հանձնարարել շարունակել համակարգված և օպերատիվ աշխատանքները՝ պետական կառավարման համակարգի բնականոն և լիարժեք գործունեությունն ապահովելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել