Հատուկ քննչական ծառայության պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՔԾ հայտարարություն դեռ չի անի

Հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Օհանջնյանը Իրավաբան.net-ի զրույցում հայտնեց, որ համացանցում տարածված Ազգային անվտանգության պետի և հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՔԾ հայտարարություն դեռ չի անի:

«Չենք արձագանքի»,-նշ նշեց:

Հիշեցնենք, որ համացանցային youtube կայքում տեսանյութ է  տարածվել, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:

Նրանք զրուցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել