Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը :
Նշենք, որ ՍԴ դատավորի նախկին երկու թեկնածուները բավարար ձայներ չհավաքելու պատճառով չեն ընտրվել: Այսօր Ազգային ժողովը քննարկում է Արման Դիլանյանի թեկնածությունը:
Թեկնածուին հարց ուղղեց պատգամավոր Մարինա Մարգարյանը: Պատագամավորը հարցրեց՝ Հայաստանում կա սահմանադրական դեֆիցիտ, թե՝ ոչ:
Արման Դիլանյանը նշեց, որ հարցին կարելի է և՛ քաղաքական, և՛ իրավական պատասխան տալ, սակայն նա ձեռնպահ կմնա հարցին քաղաքական մեկնաբանություն տալուց:
«Ես երբեք չէի հավակնի ՍԴ դատավորի պաշտոնին, եթե որպես իրավաբան համոզված չլինեի, որ սահմանադրաիրվական հարաբերություններում կարող են լինել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը Սահմանադրական դատարանը չի կարող լուծել: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր խնդիր, որը ծագում է իրավունքի հարթությունում իր լուծումը ունի Սահմնաադրության մեջ: Դրա համար անհրաժեշտ է բավարար կամք»,-նշեց Արման Դիլանյանը: