Այսօր ԱԺ-ն ընտրեց Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին: Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Ալեքսանի Կարապետյանին, իսկ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկում է Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Կարեն Կարապետյանը ընտրվեց 78 կողմ 10 դեմ ձայներով, իսկ Մարտին Գալստյանը ընտրվեց 78 կողմ 9 դեմ ձայներով: