Տեխասում ոստիկանը շփոթվելու հետևանքով սպանել է տղամարդուն նրա իսկ բնակարանում

ԱՄՆ Տեխասում սեպտեմբերի 9-ին ձերբակալել են ոստիկանության 30-ամյա աշխատակից Ամբեր Հայգերին: Նրան մեղադրում են 26-ամյա սևամորթ Բոտամ Շեմ Ժանին ոչ  դիտավորյալ սպանելու համար: 26-ամյա Ժանը աշխատում էր PWC խորհրդատվական ընկերությունում: Այս մասին հաղորդում է meduza.io-ն:

Երեք օր առաջ Ամբերը 15-ժամյա աշխատանքային հերթափոխից հետո վերադարձել է իր բնակարան (բազմաբնակարան շենքում գտնվող): Կարծել է, թե բնակարանի դուռը բաց է, ներսում հայտանաբերել է Ժանին և կրակել է նրա վրա՝ նրան հանցագործի տեղ դնելով: Սակայն պարզվել է, որ Ամբերն ուղղակի հարկն է շփոթել և մտել է ոչ թե իր, այլ Ժանի բնակարան:

Սպանված տղամարդը

Սպանությունից հետո Ամբերը  դեպքի մասին հաղորդել է ոստիկանությանը: Սպանությունից հետո Ժանի բարեկամները և ակտիվիստները պահանջել են ձերբակալել Ամբերին: Սպանվածի մայրը ոստիկանուհուն մեղադրել է այն բանի համար, որ իր որդուն նա սպանել է մաշկի գույնի պատճառով: Ամբերը ներողություն է խնդրել սպանվածի ընտանիքից:

Ամբերին ձերբակալել են սեպտեմբերի 9-ին, սակայն ժամեր անց բաց են թողել 300 000 դոլար գրավի դիմաց:

Ամբերը ոստիկանությունում է աշխատել վերջին 4 տարիների ընթացքում: 2017-ի մայիսին նա մի տղամարդու վրա է կրակել և որովայնի հատվածում վիրավորել, երբ վերջինս կրակահերթ է բացել ոստիկանության ուղղությամբ: Հետագայում տղամարդը խոստովանել էր, որ փորձել էր Ամբերի զենքը խլել: Այդ ժամանակ ոստիկանուհուն աշխատանքից չէին հեռացրել:

Լուսանկարում՝ սպանության համար մեղադրվող ոստիկանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել