Այսօր` սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում քննարկվում է վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի ընտրության հարցը:
Թեկնածուին հարց ուղղեց պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը Սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանի միջև գորյություն ունեցող տարաձայնությունների մասին:
«Վճռաբեկին «մեղադրում» էին ՍԴ-ի որոշումները անտեսելու մեջ»,-նշեց Մախմուդյանը:
Երվանդ Խունդկարյանը նշեց, որ նա դա որպես «հակամարտություն» չէր բնորոշի:
«Ես դա հակամարտություն չէի բնորոշի: Հնարավոր է այս անհանգստությունները գալիս էին նախկին օրենսդրական կարգավորումներից: Նախկինում ՍԴ որոշումները նոր հանգամանք կարող էին ծառայել, եթե ՍԴ-ն իր ակտի եզրափակիչ մասում կիրառված նորմը ճանաչել էր հակասահմանադրական: Մենք ունենում ենք բազմաթիվ իրավիճներ, երբ ՍԴ-ն պատճառաբանական մասում նշում էր, որ նորմին այլ կիրառում էր տրվել, սակայն եզրափակիչ մասում նորմը հակասահմանադրական չէր ճանաչվում:
Օրենսդրական փոփոխություններից հետո ՍԴ-ի որոշումը գործի վերաբացման համար նոր հանգամանք կարող է ծառայել երկու դեպքում: Առաջինը, եթե ՍԴ նորմը ճանաչում է հակասահմանադրական, և եթե ակտի եզրափակիչ մասում վերլուծել է և ներկայացրել նորմի սահմանդրաիրավական բովանդակությունը: Այս փոփոխություններից հետո Ձեր նշած հակամարտությունը գոյություն չունի»,-նշեց Երվանդ Խունդկարյանը:
Նշենք, որ Ազգային ժողովը վճռաբեկ դատարանի նախագահին կընտրի վաղը: