Ազգային ժողովն ընդունեց օրենքը, որով սահմանվում է տուգանքը 8 օրում վճարելու դեպքում դրա 50 տոկոսը չվճարելու հնարավորությունը

Ազգային ժողովը այսօր քվեարկեց երեկ՝ սեպտեմբերի 11-ին, քննարկված հարցերի համար:

Այսօր նիստին ներկա է 89 պատգամավոր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին  նախագծին կողմ քվերակեցին 89 պատգամավոր:

Հիշեցնենք, որ նախագծով վարչական իրավախախտում կատարած անձիք վարչական ակտը ստանալու օրվանից 8 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում սահմանված գումարի 50 տոկոսը իրավունք կունենան չվճարել:

Սա չի վերաբերում բոլոր վարչական ակտերին, կան բացառություններ, օրինակ՝ անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը կամ այնպիսի խախտումներ, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ հանրության համար:

Պատգամորները նաև կողմ քվերակեցին կառավարության կողմից առաջարկված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել