Զանգվածային ցույցեր ՌԴ-ում՝ ընդդեմ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների

Ռուսաստանի մի շարք քաղաքներում ՏԻՄ ընտրություններին զուգահեռ շարունակվում են բողոքի ակցիաները  կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ: Այս մասին հայտնում է «Дождь» հեռուստաալիքը և հավելում, որ բողոքի ակցիաները ղեկավարում է  ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։

Ցույցերը շարունակվում են մայրաքաղաք Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կազանում և բազմաթիվ այլ քաղաքներում։ Ոստիկանությունը սկսել է ձերբակալություններ իրականացնել:

Իրավիճակը հատկապես լարված է Սանկտ Պետերբուրգում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել