Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկել է Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Նշենք, որ էլեկտրոնային համակարգը երկու անգամ հրաժարվել է ընդունել երկրի ղեկավարի քվեաթերթիկը. պարտադիր գործողությունը Պուտինը կարողացել է իրականացնել միայն երրորդ փորձից։
Հայտնի է, որ քվերակությանը, մասնակցել է նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Բացի Մոսկվայից, այսօր ՌԴ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են իրականացվում մի շարք նահանգներում ու քաղաքներում ևս։