Հունվար-օգոստոս ամիսներին նախարարությունը ստացել է 27000-ից ավելի դիմում և գրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին մուտքագրվել է 27112 դիմում և գրություն, որոնցից 1054-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1402-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Այս մասին հայտնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Նույն ժամանակահատվածում նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացել է տեղեկություն ստանալու 122 հարցում:

ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 17 հարցում:

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 555 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 19 լիցենզիա և 651 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 295 լիցենզիա:

Նույն ժամանակահատվածում 232 քաղաքացիներ ստացել են ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել