Պատկերը առավել քան տպավորիչ է․ ոստիկանությունը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության մասին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության մասին։

«Լավ լուր հասարակության և մտահոգիչ թվեր՝ ՀՀ ոստիկանության վերջին շրջանի աշխատանքներով «մտահոգների» համար։
Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 65-ով պակաս ճանապարհատրանսպորտային պատահար, 6-ով պակաս զոհ և մինուս 32 մարմնական վնասվածք ստացած։
Թվերն ու վիճակագրությունն ավելի խոսուն են, քան անփաստարկ վերլուծությունները։
Հ․Գ․ Եթե հաշվի առնենք անցած մեկ տարում հանրապետություն մուտք գործած տրանսպորտային միջոցների թիվը, ապա պատկերը առավել քան տպավորիչ է»,-գրում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել