Օրաթերթի 07.09.2018 թվականի «Ինչ արել են, լավ են արել» վերտառությամբ հրապարկման մեջ, թերևս, իրականությանը համապատասխանող միակ փաստն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի երկու որոշում վիճարկվում է գաղտնի քվեարկության արդյունքներով անհրաժեշտ ձայներ չստացած երեք դատավորների կողմից:
Իմպերատիվ ոճով ներկայացված մյուս «փաստերը» իրականությանը պարզապես չեն համապատասխանում: Նախ, Բարձրագույն դատական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դատավորներն ստորագրահավաք չեն նախաձեռնել, ու նման նիստ տեղի չի ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ դրա կարիքն էլ չունեն, քանզի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի համաձայն, դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ:
Դե արդեն պարզ է, եթե այդպիսի մտացածին նիստ չի եղել, ուստի անիմաստ է անդրադառնալ տեղի չունեցած նիստում իբր հնչած մտքերին»: