Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1952 թ. ծնված Պայքար Հ.-ն, որը 1996թ. հուլիսի 25-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի (բանդիտիզմը) 2-րդ մասի մեղադրանքով: