Խստացվում են ընտրական հանցագործությունների համար պատիժները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է պատգամավոր Լենա Նազարյանը։
«Ընտրակաշառք ստանալու համար՝ 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում:
Ընտրակաշառք տալու համար՝ 2.000.000-4.000.000 դրամ կամ ազատազրկում 2-6 տարի ազատազրկում:
Բայց այս ամենում ամենակարևորը քաղաքական կամքն է: Դպրոցներն ազատագրված են ընտրակեղծիք, հարկադրանք ու ստորաքարշություն անելու պարտադրանքից: Ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար և ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք տալը կամ ստանալը»,-գրում է պատգամավորը: