Համաներման հարցը մինչև վերջին րոպեն գաղտնի է լինելու հասարակությունից․ արդարադատության փոխնախարար

Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 6-ին արտահերթ նիստ է գումարվել։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց համաներման մասին՝ նշելով, որ տևական ժամանակ է ինչ այդ հարցով շատ նամականեր է ստանում։

ՀՀ արդարադատության նախարար Արթուր Հովհաննիսյանին ուղղելով իր հարցը, Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Վերջին անգամ հայաստանում համաներում հայտարարվել է 2013 թվականին, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մեր քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, ավելին, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց ես հանդիել եմ և առաջիկա օրերին նորից հանդիպում ունեմ «Արմավիր» ՔԿՀ-ում։ Ակնհայտ է, որ նրանց  հանրային վնասակարության աստիճանն այլևս ժամանակավրեպ է։ Հարցս հստակ է՝ նախատեսվու՞մ է, կառավարությունն իր օրակարգում ունի՞ համաներման նախաձեռնությամբ ազգային ժողովին դիմելու առաջարկ, թե՝ ոչ։ Ես ինքս, որպես աԺ պատգամավոր, գրավոր դիմել եմ ՀՀ վարչապետին»։

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ համաներման հետ կապված հարցը քննարկման փուլում է, թե ոչ, այսօր չի կարող դրա մասին խոսել։

«Նախ դա ունի գաղտնիության ռեժիմ, այսինքն մինչև վերջին րոպեն գաղտնի է լինելու հասարակությունից։ Բնականաբար համաներման արդյունքում քրեակատարողական հիմնարկներում բեռնաթափում կլինի, այս առումով ասեմ, որ շահագրգիռ անձանցից մեկը նաև արդարադատության նախարարությունն է, քանի որ ոլորտը գտնվում է նախարարության իրավասության ներքո»,-նշեց փոխնախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել