ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է տարածել փոխնախարարի և զորացրված սպաների հանդիպման վերաբերյալ։
«ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը զորացրված սպաների հետ հանդիպման ժամանակ բնակարանների փոխհատուցման ծրագրի շրջանակներում առաջարկել է հողատարածքների հատկացում, որը լիովին օրենքով սահմանված կարգ է: Առաջարկի իրավականականությունը ծագում է Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի 34-րդ հոդվածի պահանջներից: Հոդվածը սահմանում է, որ զինծառայողները ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով:
Առաջարկը ներառում է տիպային հողատարածք կոմունալ մոդելավորմամբ, ինչպես նաև քննարկվում է հողամասի գրանցումը իրականացնել պետության հաշվին: ՀՀ ՊՆ տեղակալի առաջարկությունը բխել է այս օրենսդրական դրույթից և այն որևէ կերպ չի սահմանափակում նրանց բնակարան ստանալու համար հերթում գտնվելը եթե հրաժարվում են տնամերձ հողատարածքից»,- ասվում է հայտարարության մեջ։