Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 3 տարով կհետաձգվի:
Տնտեսական զարգամցման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը նախագծի ներկայացման ժամանակ նշեց, որ ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 11.1 միլիարդ դրամ, իսկ սարքավորումների ներմուծումը, որոնք պետք է ազատվեն ԱԱՀ-ից, կազմում է 1.1 միլիարդ դրամ:
«Ընկերության ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում 3 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 112 աշխատատեղ, 160 հազար դրամ միջին աշխատավարձով»,-նշեց Բաբայանը:
Ընկերությունը արտադրելու է կոմպոզիտային բալոններ, որոնք օգտագործվում են նաև մեքենաների համար:
Կառավարությունը կողմ քվերակեց որոշման ընդունմանը: