Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որով ուժը կրոցված է ճանաչվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից մարտի 7-ին 239-Ա որոշումը, որով աշխատանքային խումբ էր ստեղծվել հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման և ոչ հստակ կարգավորումների շտկման, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վեր հանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով:
Նշենք, որ աշխատանքային խմբի ղեկավար է եղել ՊԵԿ նախկին փոխնախագահ Կարեն Բրուտյանը: