Կառավարության որոշմամբ կրթության և գիտության նախարարությանը գումար կհատկացվի

Կառավարությունը վաղը՝ սեպտեմբերի 6-ին կայանալիք հերթական նիստին որոշում կընդունի կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի մարտի 24-ին ուժեղ քամու հետևանքով վնասվել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու պետական քոլեջի և ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի տանիքները: Պատճառված վնասի չափը յուրաքանչյուր կրթական հաստատությունում գնահատվել է առանձին հանձնաժողովների կողմից և ընդհանրական թվով կազմում է 1․015․000 ՀՀ դրամ:

Այսպիսով,

1) Գեղարքունիքի մարզի Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի տանիքի վերանորոգման համար կտրամադրվի 317․000 դրամ:

2) Լոռու մարզի Ալավերդու պետական քոլեջի տանիքի վերանորոգման համար՝  398․000 դրամ:

3) Կոտայքի մարզի Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի ուսումնական մասնաշենքի տանիքի վերանորոգման համար՝ 300․000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել