Սնանկ ճանաչվելու համար անհրաժեշտ է դիմել դատարան՝ ներկայացնելով համապատասխան դիմում

Սնանկ ճանաչվելու համար անհրաժեշտ է դիմել դատարան՝ ներկայացնելով համապատասխան դիմում:

Դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ:

Դիմումում պետք է նշվեն նաև`

ա) պարտատիրոջ դրամական պահանջի չափը, պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

բ) պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը.

գ) առաջարկ` ժամանակավոր կառավարչի թեկնածության կամ համաձայնություն` ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ:

Դիմումին կցվում են նաև`

ա) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 30 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող պետական գրանցման տվյալները.

բ) հարկային պետական մարմինների կողմից դիմումը ներկայացվելու դեպքում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանի ներկայացրած վերջին ֆինանսական հաշվետվությունները.

գ) դիմումում ժամանակավոր կառավարչի թեկնածության առաջարկ ներկայացնելու դեպքում նախատեսված պահանջները հիմնավորող փաստաթղթերի պատճենները և սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմողի կողմից:

Պարտատիրոջ դիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա:

 Պարտատերերը կարող են միավորել իրենց պահանջները պարտապանի նկատմամբ և մեկ դիմում ներկայացնել դատարան: Նման դիմումը ստորագրում են պահանջները միավորած բոլոր պարտատերերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել