Նոր նախագիծ՝ «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Նախագծում նշվում է, որ սահմանվել են բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական տալու լիազոր մարմինը, վկայական տալու գործընթացը և վկայական ստանալու  մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը: Նախագծի ընդունման արդյունքում «Բռնադատվածների մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին:

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել