Այսօր՝ հուլիսի 27-ին «Սասնա ծռեր»-ի գործով հերթական դատական նիստի ժամանակ, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցն այսօր՝ հուլիսի 27-ին փոխվեց և նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Նրա համար երաշխավորություն են ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով: