Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել