«Մոտ 130 մլն դրամ հանել է և խաղացել է կազինոներում». ԱԱԾ տնօրենը՝ Արա Վարդանյանի ձերբակալության մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը, հատուկ քննչական կոմիտեն էլ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված մեղադրանք է առաջադրել ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով հետախուզման մեջ է:

Կառավարության նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ Արա Վարդանյանը պնդում է, թե հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտի միջոցները անձնական նպատակներով օգտագործել է, սակայն ետ է վերադարձրել վերցրած գումարները:

«Իր հայտարարությանբ՝ վերադարձրել է, բայց մենք հիմա քննություն կիրականացնենք, պարզ կլինի: Այդ հարցին հստակ պատասխան տալ դեռ չեմ կարող: Ունենք հստակ, որ մոտ 130 մլն դրամ հանել է և խաղացել է կազինոներում: Ստուգումներ պետք է լինեն, կավարտվեն, կտեղեկացնենք: Ինքնին արդեն վարկային գծից օգտվելը քրեորեն պատժելի է»,-նշեց Վանեցյանը:

Անդրադառնալով նախկին ՊՆ նախարարին, Արթուր Վանեցյանը նշեց. «Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ դեռ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսված չէր: ԱԱԾ լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել